‹‹Արտ-Ստոմ›› ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Հայկ Ֆեդյայի Համբարձումյան
Ծնվել է 1973 թ. Դեկտեմբերի 6-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում: 1996 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը: 1997-2000 թթ. Աշխատել է որպես բժիշկ-ստոմատոլոգ Ռուսաստանում (1998 թ. Չիտայի բժշկական ակադեմիայի կողմից արժանացել է օրթոպեդ-ատամնաբույժի որակավորման), 2001-2006 թթ. աշխատել է Արտաշատ քաղաքի ատամնաբուժարանում: 2006 թ. Արտաշատում հիմնադրել է բանաստեղծ-բժիշկ Արտակ Համբարձումյանի անվան ‹‹Արտ-Ստոմ›› ստոմատոլոգիական կենտրոնը:
Հայկ Համբարձումյանի նախաձեռնությամբ կենտրոնն իրականացնում է բարեգործական միջոցառումներ ազատամարտիկների ընտանիքների, մանկավարժական կոլեկտիվների, կարիքավոր երեխաների, վատերան-ազատամարտիկների միության անդամների համար, որի համար հատուկ երախտագիտության է արժանացել: 2007 թ.-ից հանդիսանում է АФ РАЕН-ի պատվավոր դոկտորի, ակադեմիայի անդամ:
2008 թ.-ից Ռուսաստանի ստոմատոլոգ-իմպլանտոլոգների ասոցացիայի իսկական անդամ:
|