Пятница, 18.07.2025, 08:14Главная | Регистрация | Вход

Меню сайта

ՄՈՒՏՔ

ՓՆՏՐԵԼ

Главная » 2011 » Август » 9 » Ծխելը և լնդային հիվանդությունները
10:09
Ծխելը և լնդային հիվանդությունները

Ծխելը և լնդային հիվանդությունները


  Հաճախ մարդիկ չեն էլ կասկածում, որ ծխախոտը կարող է առաջացնել ատամների և լնդերի ախտահարումներ: Որպեսզի ատամները առողջ լինեն նրանք պետք է շրջապատված լինեն առողջ լնդերով: Իսկ ծխելու հետևանքով ախտահարվում են լնդերը:

Ին±չ է իրենից ներկայացնում լնդային հիվանդությունը

  Լնդի ախտահարումը սկսվում է լնդային եզրից: Այդ հատվածում լինդը կարմրում է, այտուցվում, ատամները լվանալուց առաջանում է արյունահոսություն (գինգվիտ): Հիվանդության զարգացման հետ, լինդն ու ոսկրային հյուսվածքները դադարում են ամուր գրկել ատամը, մերկանում է ատամի արմատը, առաջանում է ատամի հենապահողական ապարատի քայքայում (պարոդոնտիտ): Որը բերում է ատամի շարժունակության և նրա հեռացման: Լնդային հիվանդությունները կարող են ատամների կորստի պատճառ հանդիսանալ:

Ի±նչ ազդեցություն ունի ծխելը լնդի վրա

  Պետք է հիշել, որ ծխելը քողարկում է լնդային հիվանդությունների նախանշանները, քանի որ լնդային ախտահարումները չունեն ցավային սիմպտոմներ: Նրա վրա սկսում են ուշադրություն դարձնել այն դեպքերում երբ լնդերը սկսում են արյունահոսել, և դա մարդկանց անհանգստության պատճառ է հանդիսանում, նրանք դիմում են բժշկի: Նիկոտինը իջեցնում է լնդային արյունահոսությունը, դրանով քողարկելով գինգվիտի վաղ նախանշանները այնքան ժամանակ մինչև առաջանում է պարոդոնտիտ և լնդերի լիովին առողջացումը դառնում է անհնար:

Ճի±շտ է որ ծխողները ատամները ավելի շուտ են կորցնում

  Բազմաթիվ երկրներում հետազոտությունները ցույց են տվել, որ միևնույն տարիքային խմբում ծխողների մոտ ավելի հաճախ է առաջանում ոսկրային հյուսվածքի կորուստ, ատամների շարժունակություն, նրանց հետագա կորստով:

Ինչո±վ կարող է օգնել ստոմատոլոգը

  Եթե դուք ծխող եք ապա ավելի հաճախ պետք է դիմեք ատոմատոլոգի, քանի որ լնդային հիվանդության նախանշանները ծխողների մոտ լինում են քողարկված, իսկ ստոմատոլոգի կողմից վաղ դիագնոստիկան կօգնի կանխարգելել և հեշտությամբ վերացնել առաջացող խնդիրները:

 

Просмотров: 804 | Добавил: Art-Stom | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Copyright MyCorp © 2025 |