Իմաստության ատամներ
Չափահաս մարդը ունենում է 32 ատամ: Բերանի խոռոչում՝
առջևի մասում տեղակայված են կտրիչներն ու ժանիքները, նրանցից հետո տեղակայված են
փոքր (պրեմոլիար), հետո մեծ (մոլիար) ծամիչ ատամները կամ աղորիքները: Ծնոտի ամեն
կողմը ունենում է երեք մեծ աղորիք: Վերջին երրերդ մեծ աղորիքններին անվանում են
իմաստության ատամներ: Իմաստության ատամները հայտնվում են այն ժամանակ, երբ
կաթնատամները վաղուց արդեն փոխարինվել են մշտականներով, միջին տարիքը կազմում է
16-25 տարեկանը: Որոշ մարդկանց մոտ այդ ատամները կարող են ամբողջ կյանքում չծկթել՝
մնալով սաղմնային վիճակում: Բերանի խոռոչում իմաստության ատամները չորսն են, ծնոտի
ամեն կողի վրա մեկական:
Որո±նք են ռետենեցված իմաստության ատամները
Ստոմատոլոգիայում ռետենեցված անվանում են այն
ատամներին, որոնք իրենց տեղը չիմանալով, մասնակի կամ ամբողջությամբ չեն ծկթում:
Լրիվ ծկթած են կոչվում այն ատամները, որոնք դուրս են եկել լնդից և կոնտակտի մեջ
մտել հակադիր ծնոտի ատամի մեջ: Ոչ լրիվ ծկթման (ռետենեցիայի) պատճառ է
հանդիսանում, այդ ատամի ծկթման համար անհրաժեշտ տեղի բացակայությունը կամ իմաստության
ատամի ոչ ճիշտ դիրքը:
Ինչպեսզի± խնդիրներ կարող են առաջացնել ռետենեցված ատամները
Իմաստության ատամներից կարող են առաջանալ հետևյալ
խնդիրները՝
·
պերիկորոնարիտ
·
իմաստության
ատամի կարիես
·
դիրքի
շեղում
·
հարևան
ատամների արմատների վնասում
Պերիկորոնարատ
Պերիկորոնարատը
դա կիսատ ծկթած ատամի շուրջ գտնվող լնդի բորբոքումն է: Դա ամենահաճախ հանդիպող
բարդությունն է՝ որի պատճառ է հանդիսանում մաքրման դժվարեցման հետևանքով սննդային
կուտակումները:
Իմաստության
ատամների կարիես
Կարիես
առաջանում է ատամների այն մակերեսների վրա, որտեղ կուտակվում է ատամնափառ: Այս
ատամները հանդիսանում են ամենահեռու ատամները և նրանց մաքրումը խոզանակով լինում է
բարդ և թերի: Հաճախ այդ ատամների դիրքը լինում է այնպիսին, որ ատամնափառը
կուտակվում է իր և հարևան ատամների միջև: Նման դեպքերում ախտահարվում է նաև հարևան
ատամը:
Դիրքի
շեղում
Կա
կարծիք՝ երբ իմաստության ատամի ծկթման ժամանակ, երբ ատամնաշարում չկա բավարար
տարածություն նա ճնշում է մյուս ատամներին, որոնք աստիճանաբար ատամնաշարում
առաջացնում են խճուղիներ:
Հարևան
ատամների արմատների վնասվածքներ
Դիրքով
շեղված լինելով այն իր պսակով կարող է սեղմել հարևան ատամի արմատին առաջացնելով
քայքայում՝ որը կարող է բերել անհասկանալի սուր ատամնացավերի:
Ե±րբ
հեռացնել իմաստության ատամը
Հստակ
տարիքային սահման գոյություն չունի: Ցանկալի է նրանք հեռացվեն երիտասարդ տարիքում
հետևյալ պատճառներով՝ ինչքան շուտ նրանք չեն լինի այնքան քիչ կլինի նրանց հետ
կապված բարդությունները, ինչքան օրգանիզմը երիտասարդ է լինում այնքան հեշտ է
տանում բազմաթիվ խիրուրգիական միջամտությունները, ավելի հեշտ են հեռացվում այն
ատամները որոնց արմատները դեռ ամբողջությամբ չեն ձևավորվել, իսկ շրջապատող ոսկորը
ավելի փափուկ է: