Пятница, 18.07.2025, 08:23Главная | Регистрация | Вход

Меню сайта

ՄՈՒՏՔ

ՓՆՏՐԵԼ

Главная » 2011 » Август » 9 » Կարիեսը երեխաների մոտ
10:25
Կարիեսը երեխաների մոտ

Ինչպես պահպանել երեխաների ատամները կարիեսից


  Ճերմակ ատամներով ու երջանիկ ժպիտով երեխաներ, որոնք չեն վախենում այցելել մանկական ստոմատոլոգի՝ դա իրականություն է: Այդպեսզի արդյունքի հասնել կարող է զանկացած ծնող, եթե անհրաժեշտ ժամանակ տրամադրի իր մանկիկի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելմանը, ավելի ճիշտ՝ կարիեսի պրոֆիլակտիկային: Ճիշտ սնունդը, օրգանիզմ թափանցող ֆտորի ու կալցիումի  քանակի կարգավորումը՝ դրանք կարիեսի պրոֆիլակտիկայի առաջին քայլերն են ապագա մայրիկի կողմից:

Երեխայի սնունդը

  Երեխայի ծնվելու պահից, մայրիկը՝  ջանք պետք է գործադրի որպեսզի երեխան սնվի կրծքի կաթով: Կրծքի կաթը համարվում է սննդի ամենաթանկարժեք աղբյուր՝ սննդարար, պաշտպանիչ և այլ նյութերի ստացման համար: Կրծքի կաթ վերցնելուց երեխան որոշակի ջանք է գործադրում, որը նպաստում է դիմածնոտային համակարգի աճին, զարգացմանը և ձևավորմանը:

  Կաթնամթերքները օգնում են երեխայի համաչափ աճին և զարգացմանը: Նրանք օրգանիզմ են ներմուծում կալցիում՝ օրգանիզմի հիմնական ‹‹հիմնաքարերը››, դրանից են կառուցված ատամները և ոսկորը: Կաթնամթերքնների օգտագործումը պետք է մտցնել երեխայի սննդակարգի մեջ մանկուց: 6 ամսեկան հասակում երեխան պետք է ստանա կեֆիր, ավելի ուշ՝ թթվասեր, պանիր: Մինչև 2,5 տարեկան երեխայի մոտ տեղի է ունենում մշտական ատամների սաղմնադրումը և նրանց ձևավորումը, դրա համար կալցիումով հարուստ մթերքները սննդային ռացիոնում պետք է լինեն ամեն օր: Երեխայի ամենօրյա սննդակարգում պետք է լինի 100-200 մլ 0.5-1% յուղայնությամբ թթվասեր, կամ 20-40գ 40% յուղայնությամբ պանիր: Երբ սկսվում է ատամների ծկթումը անհրաժեշտ է այդ վիճակը հանգստացնելու համար լնդերը մերսել մատերով, տալ կարծր մրգեր և հատուկ խաղալիքներ լնդերը հանգստացնելու համար: Մանուկների լնդերը անհրաժեշտ է մաքրել ստերիլ բինտով, որը կլինի փաթաթած մատի վրա: Դա մաքրում է ածխաջրային փառը:

Երեխաների ատամների տնային խնամքը

  Առաջին ատամի ծկթումից հետո պետք է ձեռք բերել մանկական համապատասխան ատամի մածուկ և խոզանակ: Մածուկը կարելի է նաև քսել թանզիվի վրա, հատուկ՝ մատերի վրա հարմարեցված սիլիկոնային խոզանակի կամ սովորական խոզանակի վրա: Ատամները պետք է մաքրել բոլոր մակերեսներից ուղղահայաց շարժումներով: Դա բացի այն, որ մաքրում է ատամնափառը, նաև մանուկ ժամանակից սովորեցնում է երեխային բերանի խոռոչի հիգենային:

Պրոֆեսիոնալ հիգենա

  Առաջին այցը ստոմատոլոգի մոտ պետք է կատարել 1 տարեկանից ոչ ուշ:

Մանկական ստոմատոլոգը մանրամասն կբացատրի ինչպես ճիշտ մաքրել ատամները, կկարգավորի երեխայի սննդակարգը, կտա համապատասխան խորհուրդներ, կանցկացնի բերանի խոռոչի զննում և կարիեսի պրոֆիլակտիկա և բուժում: Ստոմատոլոգին պետք է այցելել տարին 2 անգամ՝ եթե չկա ստոմատոլոգիական խնդիրներ, իսկ լինելու դեպքում 3 ամիսը 1 անգամ: Մանկական տարիքի առանձնահատկություն է համարվում պաթոլոգիական պրոցեսի արագ զարգացումն ու խորացումը: Վաղ դիագնոստիկան թույլ է տալիս կատարել հասարակ, արագ, անցավ և մատչելի բուժում:

Ծնողների դերը

  Բերանի խոռոչի հիգենան պետք է անցկացվի սկզբից՝ ծնողների կողմից, հետո նրանց հսկողությամբ և հետևողականությամբ: Երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն և ճիշտ լվանալ ատամները: Սկզբից լվանում է երեխան հետո ծնողը վերջացնում է մաքրելով բոլոր կողմերից: Հարմար է դա կատարել կանգնելով երեխայի հետևում, հայելու առաջ: Հաճախ լսվում է արտահայտություններ՝ թե երեխան չի թողնում լվանան ատամները: Պետք չէ ատամները լվանալ բռնի ուժով նրան ստիպել: Դա պետք է անել խաղերի ձևով, գունավոր խաղալիքներ հիշեցնող խոզանակներով, համեղ մածուկներով: Այդպեսզի դեպքում երեխան ատամները կլվանա հաճույքով:

Շշային կարիես

  Շշային կարիեսը առաջանում է դիմացի 4-6 ատամների վրա: Դրա առաջացման պատճառ է հանդիսանում գիշերային ժամերին երեխային շշով քաղցր հյութերով կերակրելը (այդտեղից էլ անունը): Այն արտահայտվում է բնական, շագանակագույն փառով: Շշային կարիեսով ախտահարված ատամները շատ արագ ախտահարվում և քայքայվում են, և երեխաները շատ շուտ կորցնում են այդ ատամները:

Ի±նչն է բերում կարիեսի առաջացման

  Կարիեսի առաջացման պատճառները բազմազան են: Այն առաջանում է ատամնափառում գոյություն ունեցող միկրոօրգանիզմների արգասիքների հետևանքով: Երեխաների մոտ, նոր ծկթած ատամները ունենում են արտահայտված անատոմիական տեսք, թմբիկներ և փոսիկներ, որը նախապայման է հանդիսանում ատամնափառի կուտակման և երկարաժամկետ պահպանման համար, ինչպես նաև նոր ծկթած ատամները ամբողջովին կրակալված չեն լինում: Այդ է հիմնական պատճառը, որ նրանք այդքան խոցելի են: Տարիքի հետ տեղի է ունենում ատամների ֆիզոլոգիական մաշվածություն, որը չքացնում է և նոսրացնում է ատամների թմբիկները և փոսիկները նպաստելով ատամնափառի և սննդային սուբստրատի քանակի իջեցմանը, ինչպես նաև տարիքի հետ օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ պաշարներ լինելով ատամները հագեցվում են և կրակալվում, նվազեցնելով կարիեսի առաջացման հավանականությունը:

Ինչպես պաշտպանել մշտական ատամները կարիեսից

  Նոր ծկթած ատամները կարիեսից պաշտպանելու լավագույն միջոց է համարվում ատամների փոսիկների հերմետիզացիան: Հերմետիզացիա պետք է իրականացնել մշտական ատամների ծկթումից 5-8 ամիս հետո:

  Ինչով է տարբերվում հերմետիզացիան կարիեսի բուժումից: Հերմետիզացիայի ժամանակ ատամների վրա գոյություն ունեցող փոսիկները լցվում են լուսակարծրացող ջրի հերմետիկներով, ընդ որում հերմետիզացիայի ենթարկվող ատամները պետք է ախտահարված չլինեն կարիեսով, դրանք մաքրվում են պրոֆեսիոնալ մածուկներով և լցվում հերմետիկներով: Հերմետիզացիայի ժամանակ ատամները բոռերով չեն մշակում:

Просмотров: 1146 | Добавил: Art-Stom | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Copyright MyCorp © 2025 |